Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

02 հոկ 2018 15:33

Ընտրությունների կոնկրետ ժամկետը պետք է որոշվի վարչապետի հետ.Էդմոն Մարուքյան

Ընտրությունների կոնկրետ ժամկետը պետք է որոշվի վարչապետի հետ.Էդմոն ՄարուքյանԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վերահաստատում է իրենց աջակցությունը խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի նախաձեռնությանը: Նրա կարծիքով՝ ընտրությունների կոնկրետ ժամկետը պետք է որոշվի վարչապետի հետ խորհրդակցությունների արդյունքում: Պատգամավորն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո վարչապետի հաջորդ հանդիպումները լինելու են մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ։  Կհանդիպենք, կխոսենք այդ մասին: Մենք ասել ենք և ասում ենք, որ աջակցում ենք խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի նախաձեռնությանը: Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից և պատրաստ ենք քարոզարշավի, սակայն կան ուժեր, որոնք  ասում են, որ դեռ պատրաստ չեն: Խորհրդակցությունները հենց դրա համար են, դրանց արդյունքում կգանք կոնսենսուսի»,-ասաց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն եղել, դրանք եղել են հեղափոխությունը ևս մեկ անգամ արձանագրելու համար, չի եղել ռեալ մրցակցություն, իսկ այս խորհրդարանական ընտրություններին նման օրակարգ չի լինելու:
Մարուքյանը նկատեց նաև՝ ներդրողների համար կա նաև քաղաքական կայունության խնդիր: Պատգամավորի կարծիքով՝ կայունություն կարող է լինել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող ուժն ունենա հենարան նաև խորհրդարանում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր