Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

03 հոկ 2018 12:20

Այն քաղաքական ուժերը, որոնք հիմա խաղացողներ են, գիտեն՝չկա հնարավորություն հակահեղափոխության

Այն քաղաքական ուժերը, որոնք հիմա խաղացողներ են, գիտեն՝չկա հնարավորություն հակահեղափոխությանԱրտահերթ ընտրությունների գնալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել արագ ԱԺ հաստատմանը ներկայացնել Ընտրական նոր օրենգրքի նախագիծը, որն արդեն պատրաստ է:
Այս մասին լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ երեկ վարչապետն այս մասին ասել է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպմանը:
Նա նշեց, որ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ արտահեթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մայիս-հունիս ամիսներին: Մարուքյանի խոսքով՝ երեկ գիշեր բանակցությունների ընթացքում կոնսենսուս չեղավ. Անուններ չեմ կարող հրապարակել, բայց մի քանի դրվագներում շեշտվեց, որ վարչապետի  թեկնածու չեն առաջադրելու, ասում էին՝ պարզ է, որ չենք առաջադրելու, եկեք մայիսին գնանք ընտրության: Բայց չկա գրավոր հուշագիր այդ մասին:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը չընդունի Ընտրական օրենսգրքի նախագիծը, ապա տարեվերջին ընտրությունների կգնան հին Ընտրական օրենսգրքով:
Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը հենց դեկտեմբերին փորձում անցկացնել ընտրությունները, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, և հիմնական գրգռող հանգամանքը դարձան ԱԺ Կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունները. Դրանից առաջ վարչապետը բանակցություններ էր սկսել քաղաքական ուժերի հետ, թեև ասել էր, որ դեկտեմբերին են լինելու ընտրությունները, բայց չէր բացառվում, որ ընտրությունների անցկացման ժամկետները փոփոխվեին: Պարզապես՝ այս գործընթացներն այլ տարբերակ չեն թողնում:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք ի դեմս ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի գործ ունենք հակահեղափոխականա դաշինքի հետ. Ես կարծում եմ, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն հակահեղափոխության, չկա հնարավորություն մեկ այլ մարդու ընտրելու և թեկնածու առաջադրելու: Հիպոթետիկ են այդ հնարավորությունները, իրական քաղաքական կյանքում դա հնարավորի արվեստի մեջ չէ: Անգամ, եթե դա արվի, դա հերթական ձախողված քայլն է լինելու: Եվ որևէ արդյունք դա չի տալու՝ ռևանշի կամ իրավիճակը փոխելու իմաստով: Հետևաբար, այն քաղաքական ուժերը, որոնք հիմա խաղացողներ են, նրանք բոլորը գիտակցում են, բոլորը գիտեն ինչ իրավիճակ է, ոչ մեկ լուսնից չի իջել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր