Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը       Մեծ թվով հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական հարցի հետ կապված․ Պեսկովը Պուտին Թրամփ հեռախոսազրույցի մասին    

04 հոկ 2018 16:48

Հայաստանի պարտքը կազմում է 7 մլրդ 360 մլն դոլար, որից 6,844 մլրդը կառավարության պարտքն է

Այս պահին Հայաստանի պարտքը կազմում է 7 մլրդ 360 մլն դոլար, որից 6,844 մլրդը կառավարության պարտքն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նրա խոսքով, 2019-ին պարտքը կկազմի ՀՆԱ 50,4 տոկոսը:
«Պարտքը պակասելու տարբերակ չունի, քանի դեռ ունենք դեֆիցիտով բյուջե»,-ասաց Ջանջուղազյանը հավելելով, որ 100 հազար բնակչության հաշվով պարտք/ՀՆԱ հարաբերակցության տոկոսային կետը 1,8 է, իսկ 2019-ի վերջում լինելու է 1,67 տոկոս, այսինքն նվազելու է:
Նախարարը նշեց, որ մեր պարտքի 84-86 տոկոսը արտարժույթով պարտքերն են, իսկ 2019-ին ունենալու ենք 85 մլրդ դրամի չափով վարկերի մարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր