Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու          Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետ       Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, կա 3 տուժած    

04 հոկ 2018 19:30

ԱԱԾ` նոր բացահայտումը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել է իրենց շփումների առանձին դրվագներ, որից հետո կապ է հաստատել ընկերուհու մոր հետ և նրանից պահանջել 6 մլն ՀՀ դրամ`սպառնալով դստեր մասին արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունները հրապարակել համացանցում:
Պահանջված գումարի մի մասը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է նշված անձին, որից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով /առանձնապես խոշոր չափերի շորթումը/: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր