Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան          Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

06 հոկ 2018 13:08

Փաշինյանի ներվերը տեղի տվեցին.Ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելուն՝ առնվազն հետաձգելով մահապատժի ժամը

Փաշինյանի ներվերը տեղի տվեցին.Ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելուն՝ առնվազն հետաձգելով մահապատժի ժամըԵրեքշաբթի օրվա բուռն զարգացումները սակայն ցույց տվեցին, որ ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելու առաջարկին եւ դեռեւս ի վիճակի է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, առնվազն հետաձգելով մահապատժի ժամը: Կանոնադրական փոփոխություն մտցնելու այդ քայլը, իմ տպավորությամբ, նախատեսված չէր Փաշինյանի կողմից: Եվ նրա ներվերը տեղի տվեցին ու նա թույլ տվեց, դարձյալ իմ տպավորությամբ, տակտիկական մի քանի սխալ: Առաջին՝ դեկտեմբեր ամիսը խորհրդարանական ընտրությունների պարտադիր ժամկետ նշանակելով: Երկրորդ՝ խորհրդարանական երեք կուսակցություններից իր իսկ դեմ՝ «հակահեղափոխական» կարգախոսի տակ կուռ ճակատ հարդարելով: Երրորդ՝ ավելորդ անգամ զորաշարժի ենթարկելով իր զինանոցի հզորագույն զենքը՝ ժողովրդի ամենաակտիվ զանգվածին: Թեեւ իսկապես տպավորիչ էր ընդամենը 10-15 րոպեում նման բազմությանը խորհրդարանի շրջաբակ բերելը, նաեւ նրանցից ամենաակտիվներին խորհրդարան մուտք գործելու ախորժակը զսպելու Փաշինյանի կարողությունը, սակայն կարծում եմ՝ հումպետս վատնվեց այդ զորաշարժը, որը բացի ուժի ցուցադրությունից, ոչինչ չտվեց այսպես կոչված հեղափոխությանը: (Այստեղ չեմ ուզում արտահայտվել ո՛չ այդ գիշեր պատահած մի շարք՝ երկկողմանի ստահակությունների, ո՛չ կանոնադրական փոփոխությունը վավերացնող պատգամավորների անվանացանկը հրապարակելու հրամանի, ո՛չ էլ կառավարության հինգ անդամների հրապարակային պաշտոնազրկման տեսարանի մասին, որն իմ պատմաբան ընկերներիցս մեկին հիշեցրել էր «պուտչից» հետո նախագահ Բորիս Ելցինի նմանօրինակ քայլը): Այո, դիրքերը հիմա մնում են նույնը. հակադիր ուժերը լրիվ, կամ գրեթե լրիվ զինավորված խրամատավորվել են միմյանց դեմ: Վարչապետը պահանջում է խաղի իր կանոններով եւ իր հայտարարած ժամկետում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նույնիսկ անտեսելու գնով սեփական խոստումները ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին, իսկ այսպես կոչված «հակահեղափոխականները» մերժում են անձնատուր լինել, նույնիսկ սպառնալով հակահարված հասցնել վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու խաղադրույքով: Իսկ երկու կողմերը միասին, այս եւ այն կողմից, պատրաստվում են գնդակը տեղափոխել հանրապետության նախագահի դաշտ:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր