Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

09 հոկ 2018 11:47

Շարմազանովը սրտնեղել է .Կոստանյան ասում է՝ Փաշինյանն ազնիվ է.ավելի ազնիվ կլիներ՝ ի սկզբանե երևույթներին գնահատական տային

Շարմազանովը սրտնեղել է .Կոստանյան ասում է՝ Փաշինյանն ազնիվ է.ավելի ազնիվ կլիներ՝ ի սկզբանե երևույթներին գնահատական տայինՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի է իր գործընկերների գնահատականը վերջին իրադարձություններին: Տեղեկացնում է Panorama.am-ը: Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ական իր գործընկերները կարող են Փաշինյանին գովել կամ չգովել, դա իրենց անձնական կարծիքն է, բայց խնդիրն այլ է: «Երբ որ ԱԺ պատգամավորը, որը միգուցե սովոր է իշխանական կյանքի պլյուսներին, վայելքներին, հիմա ընդդիմադիր կարգավիճակում հարմարավետ չի զգում,  դա իր իրավունքն է։ Ես գործընկերների որոշումները չեմ մեկնաբանում, ցանկացած որոշման հարգանքով եմ վերաբերում»,- ընդգծել է նա։   ԱԺ փոխնախագահը նշել է, որ ըստ Սահմանադրության իրենց  խմբակցության անդամների ձեռքին ոչինչ չկա՝ ոչ մուրճն է  իրենց ձեռքը, ոչ մեխը։ Մուրճն էլ, մեխն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքն է։ Նա հրաժարական կտա, եթե թեկնածու չառաջադրեն, կգնան արտահերթին։ Ամեն ինչ պետք է լինի սահմանադրական ճանապարհով։
«Դեկտեմբերի մասով Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում եղել է, երբ նա գիշերը «պաշարել» էր ԱԺ-ն։ Մենք նրան ուղիղ ասել ենք, որ ինքնանպատակ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն դեմ ենք, հրատապ ընտրություններին դեմ ենք։ Խնդիրը ոչ թե ժամկետներն են, այլ այն վերափոխումների գործիքակազմը, որը չի արվում։ Իսկ հիմա Գևորգ Կոստանյանը կամ Ալիկ Սարգսյանն այլ ձև են մտածում, դա իրենց իրավունքն է, ոչնչով չեմ կարող նրանց օգնել»,-ասաց հնարապետական գործիչը։ Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող խմորումներին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ինքը կարող է խոսել միայն իր փոխարեն։ Իսկ ինքն ասում է, որ ԱԺ պատգամավորն առնվազն վերջին իրադարձություններից հետո քաջություն չի ունենում ճշմարտությունն ասելու, որ Փաշինյանի իրականացրած գործուենությունն ուղղակի միջամտություն է օրենսդիր մարմնի աշխատանքներին։ «Եթե այսքանից հետո պատգամավորը կանգնում, ասում է՝ նա ազնիվ է, պետք է նրան աջակցեմ, ես չեմ չափորոշիչ տվողը՝ ով է ազնիվ, ով ոչ։  Ավելի ազնիվ կլիներ, եթե այդ մարդիկ ի սկզբանե երևույթներին գնահատական տան։ Մնացածն իր գործն է, ով ինչ անի, իրեն կանի։ Երբ Գևորգ Կոստանյանը կանգնում և ասում է՝ բոլորս պետք է աջակցենք Նիկոլ Փաշինյանին, իրեն հարց եմ տալիս՝ երբ կառուցողական ընդդիմությունը քննադատում է իշխանության սխալներին, դա աջակցություն է, թե ոչ։ Թե երբ ինքն ասում է՝ աջակցենք, բոլորս պետք ծափահարենք։ Այս երկրին ընդդիմություն պետք չէ՞։ Իսկ ո՞վ է ասել, որ ճիշտ քննադատությունն աջակցություն չէ։ Հիմա իրե՞նք են աջակցում, որ Փաշինյանի սխալների վրա աչք են փակում, թե ես, որ առանց հետին մտքի, առանց անձնական միտումի՝ քննադատում եմ սխալները։ Ո՞ր մեկս է ազնիվ, ո՞ր մեկս է ավելի շատ աջակցում Հայաստանի Հանրապետությանը»,- հարց ուղղեց ԱԺ փոխնախագահը։ «Բայց ես մի բան գիտեմ, ինչպես հաղթանակը արժանապատվորեն պետք է տանես, այնպես էլ պարտությունը։ Ես իմ գործընկերների ցանկացած գնահատականի հարգանքով եմ վերաբերում, բայց համամիտ չեմ, որ Փաշինյանի բոլոր գործողություններն ազնիվ են։ Ապրիլի 23-ից հետո սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, որ ով հաղթում է՝ նրա կողմն են կանգնում։ Ավելի ազնիվ է, որ կանգնեն, ասեն՝ մեզ ընդդիմադիրի պրոբլեմները պետք չեն, դուրս ենք գալիս քաղաքականությունից»,- ամփոփել է Շարմազանովը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր