Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

09 հոկ 2018 18:36

Սերժ Սարգսյանի ինքնասիրահարվածությունը ՀՀԿ-ին տարավ վերջնական կործանման. Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի ինքնասիրահարվածությունը ՀՀԿ-ին տարավ վերջնական կործանման: Նախ վարչապետի պաշտոնին առաջադրվելով, ինչը բերեց հեղափոխության, ապա մայիսի 1-ին «պոզեր» ցույց տալով և վերջում դեկտեմբերյան արտահերթին ընդդիմանալու փորձ անելով՝ Սերժը հանրապետականի համար քաղաքական դաշտում մնալու որևէ շանս չթողեց:
Այս պարագայում բնական է բազմաթիվ պատգամավորների կողմից կուսակցությունն ու խմբակցությունը լքելու քայլը: Մարդիկ պարտավոր չեն ամբողջ կյանքն ինչ-որ ինքնասիրահարված տգետի գերին մնալու և նրանց մեծ մասը վստահաբար կցանկանար ապրել այլ արժեքներով և խաղի կանոններով, քան Սերժն է սահմանել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր