Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

10 հոկ 2018 11:09

«Սասնա ծռերի» հաղորդագրությունը.«Միայնակ Գայլը» զոհաբերեց և աջողջությունը, և ընտանեկան երջանկությունը՝ հանուն ապագայի

«Սասնա ծռերի» հաղորդագրությունը.«Միայնակ Գայլը» զոհաբերեց և աջողջությունը, և ընտանեկան երջանկությունը՝ հանուն ապագայիՀոկտեմբերի 9–10 կեսգիշերին Գյումրիում սրտի կաթվածի հետևանքով կյանքից հեռացել է , «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլը»։
«Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով», – նշվում է «Սասնա ծռերի» տարածած հաղորդագրության մեջ։
Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թվականին ապրիլի 19-ին։ Իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն։

Որպես օտար զավթիչի անարդարության, կեղեքման, ստի և կեղծիքի դեմ ըմբոստացած հայ մարդ, Արայիկ Խանդոյանը իրոք եղավ մարմնավորումը Սասնա Ծռեր էպոսի ոգու։

«Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր