Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 հոկ 2018 20:50

Փրկեք ուղեղը վաղաժամ ծերացումից և վերականգնեք հիշողությունն

Շատ մարդիկ ունեն հիշողության հետ կապված խնդիրներ։ Ժամանակակից կյանքում մենք շատ տեղեկատվություն ենք ստանում, և շատ քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար։
Եվ որպես հոգնածության հետևանք ի հայտ են գալիս մոռացկոտության նշաններ, տեղեկատվությունը հիշելու դժվարություններ, և նվազում է կենտրոնացումը։
Առաջին քայլն ուղեղի աշխատանքը լավացնելու համար հանգիստն է։ Ընդմիջեք աշխատանքի ժամանակ՝ լսելով երաժշտություն, գիրք կարդալով կամ պարզապես քայլեք։
2-րդ քայլը համարվում է սննդակարգը, որը պետք է հարուստ լինի օգտակար նյութերով։ Փորձեք ձեր սննդակարգ մտցնել ընկույզը, կանաչիների սերմերը և տերևները։
Այսօր առաջարկում ենք  ձեզ մի հրաշալի միջոց, որը կօգնի ակտիվացնել ուղեղի աշխատանքը, լավացնել հիշողությունը և կանգնեցնել ուղեղի ծերացման բնական գործընթացը։
Այն պարունակում է պարզ բաղադրիչներ, որոնք հասանելի են բոլորին և թանկ չարժեն։
Այդ բաղադրիչները հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են ուղեղի համար։ Դրանք ունակ են թարմացնել հիշողությունը։
Բաղադրիչներ՝
1 հասած փոքր բանան,
1 խնձոր,
2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
1 բաժակ մաքուր ջուր,
1 ճաշի գդալ քունջութ,
5 մաքրած հունական ընկույզ,
500 մգ գարեջրի խմորիչ հաբեր (գնել դեղատնից, օգտագործումից առաջ մանրացնել մինչև փոշիանալը)։
Պատրաստումը՝
Բլենդերի մեջ դրեք քունջութը, վարսակի փաթիլներ, ընկույզը և մանրացրեք, այնուհետև ավելացրեք ջուր և նորից լավ խառնեք։ Այդ ամենից հետո ավելացրեք մնացած բաղադրիչները և նորից խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։
Ավելի լավ արդյունքների համար ավելացրեք մի փոքր չամիչ, 3 արմավ և մեղր՝ ըստ ճաշակի։
Խորհուրդ է տրվում օգտագործել 1-2 անգամ օրվա ընթացքում, սնունդի օգտագործման միջակայքում մեկ ամիս շարունակ։ Ցանկալի է կրկնել այս բուժման կուրսը տարեկան 4-5 անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր