Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հոկ 2018 18:50

Մթերք, որը կօգնի մոռանալ թութքի մասին

Կտավատի սերմեր: Կտավատի յուղն օգնում է ազատվել փորկապությունից և հաստ աղու լորձաթաղանթի բորբոքումից: Կտավատի սերմերը բավական շատ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք օգնում են կանխարգելել փորկապությունը: Բացի այդ՝ այս սերմերը հարուստ են նաև օմեգա-3 ճարպաթթուներով:
Բազուկ: Փորկապությունը հաճախ կապված է թութքի հետ: Այս խնդրի դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը սննդային մանրաթելերի օգտագործումն է: Բազուկը հարուստ է ոչ միայն մանրաթելերով, այլև վիտամին C-ով, ինչի շնորհիվ փորկապությունն ու թութքը կանխարգելելու հնարավորություն է տալիս:
Վարսակ: Վարսակը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ մանրաթելերով, որոնք ջրի հետ օգտագործելու դեպքում լավացնում են աղիների աշխատանքը:
Մրգեր և ընդեղեն: Ծիրանի չիրը, չամիչն ու արմավն ավելի շատ բջջանյութ են պարունակում, քան մյուս մրգերը: Ընդեղենը հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են կանխարգելել փորկապությունը:
Խավարծիլ (ревень): Խավարծիլի արմատներն օգնում են լավացնել աղիների անցանելիությունը: Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս թուլացնելու ցավը թութքի դեպքում, նպաստում է ճաքերի ապաքինմանը:
Սալոր: Սալորը հաճախ է օգտագործվում փորկապության, նյութափոխանակության հետ կապված խնդիրների, թութքի դեպքում: Օրվա ընթացքում 50 գրամ սալորի օգտագործումը կարող է օգնել ազատվել փորկապությունից, ցավից աղիների դատարկման ընթացքում:
Խնձոր: Խնձորն օգնում է մի խումբ առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ կարող է նպաստել աղիների աշխատանքին:
Հատապտուղներ: Սրանք օրգանիզմն ապահովում են սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամին C, վիտամին K, մագնիում, մանրաթելեր: Բացի այդ՝ հատապտուղները նպաստում են անոթների առողջությանը, կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ, թեթևացնել ցավը թութքի դեպքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր