Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն    

15 հոկ 2018 11:00

Ավանում զինված հարձակվել են դեղատան աշխատակցի վրա

Ավանում զինված հարձակվել են դեղատան աշխատակցի վրաՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։
Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Դեղագործը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի արտաքին տվյալների վերաբերյալ և անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին  հանձնարարություն տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: 14.10.2018թ. վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կասկածյալը, ով Երևանի բնակիչ է, ծնված՝1997 թվականին:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, դանակ, 5.000 ՀՀ դրամի մետաղադրամների կապոց, որը, քննության տվյալներով, հափշտակվել էր դեղատնից: Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել  դեպքի վայրի զննություն: Նույն օրը՝ 14.10.2018թ., կասկածյալի եղբայրը ներկայացրել է նաև MP-654K մոդելի T12049377 համարի ատրճանակը, որը, ըստ հայտարարության, դեպքի օրը գտնվել է 21-ամյա երիտասարդի մոտ։ Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաքրեագիտական փորձաքննություններ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր