18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

15 հոկ 2018 15:45

Արդյոք իշխանությունը կվերադարձվի՞ ժողովրդին

Արդյոք իշխանությունը կվերադարձվի՞ ժողովրդինՀայացք մամուլի ակումբում «Ժողովուրդն է տերը երկրի» հ/կ նախագահ Աղասի Մանուկյանը խոսեց Սահմանադրական փոփոխությունների կարևորություն մասին:
«1988 թվականին իշխանությունը վերցվեց համազգային շարժման կողմից, 1995 թվականին իշխանությունը վերցրած շարժումը հիմք դրեց Սահմանադրության նախագծի։ Դա Սահմանադրության բրգաձև կառավարման նախագիծ էր։ Իսկ ցանկացած բրգաձև կառավարման համակարգում ժողովուրդը զրկվում է իշխանությունից»,-ասաց Աղասի Մանուկյանը։
Աղասի Մանուկյանը նաև նշեց, որ մնացած բոլոր հանրաքվեները, ընտրությունները, երկրի թալանը, հանցագործությունների անպատժելիությունը և բացասական բոլոր երևույթները բխում են իշխանության՝ զավթված լինելու հանգամանքից. «Եթե իշխանությունը զավթված է ժողովրդից, հետևապես կառավարման բոլոր մարմինները ենթարկվում են մեկ օղակի։ Այս դեպքում օրենքը չի աշխատում, ամբողջ օրենքը կենտրոնացվում է որոշակի խմբի ձեռքում։ Այժմ՝ 25 տարի անց, նույն խնդիրն է ծագում՝ արդյոք իշխանությունը կվերադարձվի՞ ժողովրդին, թե ոչ։ Որովհետև ցանկացած՝ աշխարհի ամենաարդար ընտրության պայմաններում, իշխանությունը չի վերադարձվում ժողովրդին, այլ փոխանցվում է մեկ կուսակցությունից մեկ այլ կուսակցության։ Այդ խնդիրը լուծվում է միմիայն Սահմանադրության օգնությամբ»,- նկատեց Աղասի Մանուկյանը։
 
Նա տեղեկացրեց, որ վերջերս մի քանի անգամ փորձ է արել դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննարկելու իշխանությունը իսկապես ժողովրդին վերադարձնելու հարցը. «Այժմ բավականին  վատ վիճակ է։ Մենք գիտենք, որ բոլոր ընտրությունները Հայաստանում կեղծվել են։ Հետևապես ճիշտ կլիներ, որ նա նախ հրավիրեր սահմանադիր ժողով, որից հետո միայն գնար ընտրությունների։ Ժողովրդի բաց քննարկման արդյունքում լեգիտիմությունը որևէ կասկած չէր հարուցի»։
Աղասի Մանուկյանի համոզմամբ, պետք է անել ամեն ինչ՝ նոր հնարավորությունը չկորցնելու համար։ Նա տեղեկացրեց, որ ինքը ՀՀ վարչապետին հանդիպելու, պետականաշինության, սահմանադրական ժողովը հրավիրելու դետալների քննարկման համար վերջինիս նամակ է հղել, սակայն անգամ մեկ ամիս անց պատասխան չի հնչել։
Աղասի Մանուկյանը տարակուսանք հայտնեց՝ դա վարչապետի թիմի աշխատաոճն է, թե ոչ, բայց մեկ ամիս անց, երբ նամակն ուղարկելուց զանգահարել է՝ իմանալու ինչու պատասխան չկա, վարչապետի աշխատակազմից փոխանցել են՝ եթե հարմար գտնեն, կպատասխանեն, եթե ոչ՝ ոչ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր