Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»          Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»       Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»    

16 հոկ 2018 09:47

«Ժողովուրդ» .Հայտնի է,թե ում վրա կտարածվի համաներումը

«Ժողովուրդ» .Հայտնի է,թե ում վրա կտարածվի համաներումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` համաներման մասին հայտարարությունից հետո անցել է գրեթե երկու շաբաթ, սակայն իշխանությունները դեռևս չեն գաղտնազերծում, թե որ հոդվածներով դատապարտված ու կալանավորված անձանց վրա կտարածվի համաներումը եւ ընդհանուր քանի անձի վրա այն կտարածվի: Փոխարենը այս իրավիճակի՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը: «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Ասել է, թե պատժից ազատ են արձակվելու այն անձիք, որոնց նկատմամբ առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում է նշանակված:
Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաեւ ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռերի» եւ «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա: Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ»: 

Այլ մանրամասները կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր