Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 հոկ 2018 10:33

«Հրապարակ». Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում. չեն ցանկանում սահման մեկնել

«Հրապարակ». Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում. չեն ցանկանում սահման մեկնել«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։ Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության։
Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը և հեռացել համակարգից։ Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավելավճարից, որը ստանում են այդ հերթապահության համար։ Չնայած համակարգից զանգվածային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր