Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 հոկ 2018 12:20

ՀՀԿ-ից թռած արյունոտ ձեռքերով թալանչիները թող մտածեն. Ինչպես, որ ժամանակին ՀՀՇ-ից թռան, էդպես էլ հիմա

ՀՀԿ-ից թռած արյունոտ ձեռքերով թալանչիները թող մտածեն. Ինչպես, որ ժամանակին ՀՀՇ-ից թռան, էդպես էլ հիմաԱԺ փոխխոսնակ Էդուար Շարմազանովը, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, նշել է՝ ովքեր, որ «թալանել են, ձեռքերը արյունոտ են, կոռուպցիայի մեջ են ու «Հանրապետականից» թռել են, թող իրենք մտածեն»:
«Մենք իշխանություն եղած ժամանակ ոչ կոռուպցիայի, ոչ թալանի ու ոչ էլ որևէ բանի մեջ ենք եղել, և հիմա առավել ևս: Ինչպես, որ ժամանակին ՀՀՇ-ից թռան, էդպես էլ հիմա «Հանրապետականից» են գնում: Աստված իրենց հետ, ով որ գնա՝ բարով գնա: Ես որևէ մեկին գնահատական չեմ տալիս»,- ասել է Շարմազանովը:
ԱԺ այգին բացելու և աշխատանքի գնալու վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ փողոցով շատ հանգիստ քայլում է և «ոչ մի անգամ խնդիրներ չի ունեցել աշխատանքի գնալու ու տուն վերադառնալու ճանապարհին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր