Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները          Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան       Սյունիքի մարզի Քաջարանց գյուղում տնակ է այրվել, տուժածներ չկան    

17 հոկ 2018 14:12

Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին (տեսանյութ)

Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին (տեսանյութ)Համացանցում է հայտնվել աղմկահարույց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի թիվ 5 հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրում ու հարվածում տարեց հիվանդին, փոխանցում է 74.ru-ն:

Կադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը հողաթափ նետում ծերունու վրա ու հրում նրան: Այս ամենն ուղեկցվում է նրա գործընկերոջ ծիծաղով:

Ըստ լրատվամիջոցների ձեռք բերած տեղեկությունների՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը միջադեպի մասին տեղյակ է: Նրա հավաստմամբ՝ մանրամասների բացահայտման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, սակայն հանգամանքների արագ պարզումը բարդացնում է այն փաստը, որ 2 բուժաշխատողներն էլ գտնվում են արձակուրդում. մեկը՝ առողջական խնդիրների պատճառով, մյուսը՝ արտասահմանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր