22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

17 հոկ 2018 16:12

Ակնհայտ է, որ ժողովուրդը չի հանդուրժի պայմանավորվածությունների որևէ խախտում. Տեսանյութ

Ակնհայտ է, որ ժողովուրդը չի հանդուրժի պայմանավորվածությունների որևէ խախտում. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը խոսեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քաղաքական նոր զարգացումների, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակին միջազգային գնահատականների մասին:
                                                      
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին Հովհաննես Իգիթյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել օրենսդրական ճանապարհով, և սա շատ կարևոր է, որովհետև մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը մեր քայլերն ընկալի ոչ միայն որպես հեղափոխություն, այլ այնպես, որ ամեն բան արվում է օրենսդրական դաշտում»,- ասաց նա։
 
Խոսելով սպասվելիք քաղաքական գործընթացների մասին բանախոսը նշեց, որ նշանակություն չունի՝ որ քաղաքական ուժն է  բանավոր, որը գրավոր հայտարարել, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի. «Ակնհայտ է, որ ժողովուրդը չի հանդուրժի պայմանավորվածությունների խախտումը, հեղափոխութունն նոր ալիքով կջնջի այն քաղաքական ուժին, որը կհամարձակվի խախտել նախնական պայմանավորվածությունը։ Արդեն պարզ է, որ գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Մենք չպետք է մոռանանք, որ այս ընտրություններին Հայաստանը գնում է նախագահական ընտրությունների ֆորմատով, այսինքն՝ ժողովուրդն ուղղակի, թե անուղղակի ընտրելու է երկրի առաջին դեմքին։ Այս ընտրությունների ժամանակ լինելու է ոչ թե էթնիկական, ռեգիոնալ կամ սոցիալական հայցքների ներկայացում, այլ հեղափոխության  շարունակություն»,-ասաց Հովհաննես Իգիթյանը, հավելելով, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արտառոց զարգացումների չարժե սպասել, տեսականորեն անգամ նման բան պատկերացնելը դժվար է։
 
Իսկ Հայաստանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշման մասին նշեց. «Մինչ այս պահն ունենք դրական մոտեցում, քանի որ հեղափոխությունը կատարվել է անարյուն ձևով, լեգիտիմության շրջանակներում։ Ինչ վերաբերում է ՀՀԿ ներկայացուցիչներին, որոնք մեծամասնություն են կազմում ԵԽԽՎ-ի պատգամավորական պատվիրակությունում, ապա նրանք Եվրախորհուրդում Հայաստանի վիճակը փորձում են ներկայացնել որպես համատարած ճնշում նախկին իշխանությունների նկատմամբ, նաև փորձում են արտահերթ ընտրությունները ներկայացնել որպես հապճեպ քայլ, որին պատրաստ չեն քաղաքական ուժերը։ Այստեղ, ես կասեի, մեծ դեմագոգիայի խնդիր կա, որովհետև մեր հասարակությունը պատրաստ է ընտրություններին, մեր հասարակությունը պատրաստ եղավ մեկ ամսում հեղափոխություն անել և հասկանալ՝ ինչն ինչոց է»։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր