Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

18 հոկ 2018 13:23

Ընդդիմադիր դաշտում ես այժմ լրջագույն վաակում եմ տեսնում.Քոչարյանը կուսակցություն կստեղծի

Ընդդիմադիր դաշտում ես այժմ լրջագույն վաակում եմ տեսնում.Քոչարյանը կուսակցություն կստեղծի
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կուսակցություն ստեղծելու և ընդդիմադիր դաշտում գործելու մտադրության մասին: Պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է սեփական կուսակցությունը ստեղծել, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է այդ մասին մտածել»:  
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ կուսակցությանն անունը սկզբունքային չէ:
«Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել: Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում և ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը: 
Նա նաև ընդգծել է, որ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի: «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի իմ մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ քեզ ներքաշում է գործընթացի մեջ, որից  չես կարող խուսափել  կենսագրության, խառնվածքի և կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: 
Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: 
«Ես անկուսակցական եմ եղել, իսկ դա նշանակում է, որ պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբևէ եղել է: Նաև ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջնային գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել ես»,- նշել է Քոչարյանը: 
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգետիկայով լի մարդկանց. «Իհարկե, հարկավոր է նաև ներգրավել ինչ-որ մեկին հին թիմից, ում ճանաչում ես, ով քեզ հետ աշխատել է: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր