«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

19 հոկ 2018 21:10

Ագրեսորը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի.Միջուկային պատերազմի դեպքում ռուսները դրախտ կընկնեն

Ագրեսորը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի.Միջուկային պատերազմի դեպքում ռուսները դրախտ կընկնենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք, ովքեր Ռուսաստանի դեմ միջուկային զենք կօգտագործեն, «պարզապես կմեռնեն», իսկ ռուսները՝ դրախտում կհայտնվեն: Գրում է Russian.rt.com-ը: «Ագրեսորը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի: Իսկ մենք՝ ագրեսիայի զոհերս, որպես նահատակ, դրախտ կընկնենք, իսկ նրանք պարզապես կմեռնեն, քանի որ նույնիսկ ժամանակ չեն ունենա զղջալու համար», – ասել է Պուտինը:
Նախագահն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը գլոբալ աղետ կլինի, և Ռուսաստանը չի կարող դրա նախաձեռնողը լինել:

«Իհարկե, դա համաշխարհային աղետ է, բայց ես կրկնում եմ, մենք չենք կարող լինել այդ աղետի նախաձեռնողը, քանի որ մենք չունենք նախազգուշական հարված», – ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանից հարված կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե որևէ մեկն իր տարածքում միջուկային հարված հասցնի: «Երբ մենք համոզվում ենք, և դա տեղի է ունենում մի քանի վայրկյանում, որ հարձակումն ուղղված է Ռուսաստանի տարածքին, միայն դրանից հետո ենք պատասխան հարված հասցնում», – հստակեցրել է նախագահը:
ankakh.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր