Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

20 հոկ 2018 12:34

ԱՄՆ ու ԵՄ կարող են շատ բան կորցնել, եթե շարունակեն աչք փակել և վստահել Փաշինյանի խոսքերին. The National Interest

ԱՄՆ ու ԵՄ կարող են շատ բան կորցնել, եթե շարունակեն աչք փակել և վստահել Փաշինյանի խոսքերին. The National InterestԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ամերիկյան The National Interestպարբերականի թղթակից Վես Մարտինը գրում է, որ ի տարբերություն արևմտամետ Վրաստանի Հայաստանի հետ հեշտ չի լինելու:
Հեղինակը նշում է, որ Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամում, վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու պատճառով:
Միևնույն ժամանակ Հայաստանը շատ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և ԵՄ շահերի համար: Երկիրը Արևմուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, Իրանի հետ՝ Հարավում, և միայն Վրաստանն է նրան բաժանում Ռուսաստանից:
- Իրական ժողովրդավարության հիմնական ցուցիչներից մեկը՝ իշխանության խաղաղ հանձնումը մեկ վարչակազմից մյուսին, Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է այն բանի համար, որ վերջնականապես մոտենա ամբոխավարության ու ոչնչացնի քաղաքական ընդդիմությունը, - գրում է հեղինակը:

Փաշինյանն օգտագործում է իրավապահ մարմինները քաղաքական թշնամիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Եւ նրա առաջին թիրախը եղավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 
Վտանգավորը, սակայն այն չէ, որ նա ճնշում է գործադրում Քոչարյանի վրա, բայց և այն, որ «Իմ քայլը» դաշինքի պոպուլյար լինելու շնորհիվ կարող է բացարձակ մեծամասնություն վերցնել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:
- Նրան չկանգնեցնելու դեպքում, Փաշինյանը կարող է խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում և տարածաշրջանը տանել ավելի մեծ ապակայունացման, - գրում է հեղինակը:
Մարտինը նաև հավելում է, որ ԱՄՆ ու ԵՄ կարող են շատ բան կորցնել, եթե շարունակեն աչք փակել և վստահել Փաշինյանի խոսքերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր