Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար          Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի       Հուլիսի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հոկ 2018 16:53

Արթուր Մեսչյանը կնշանակվի Երևանի գլխավոր ճարտարապետ

Արթուր Մեսչյանը կնշանակվի Երևանի գլխավոր ճարտարապետ Hayacq.com-ի տեղեկություններով՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  առաջարկել է ճարտարապետ, երգիչ, երգահան Արթուր Մեսչյանին: Հավանաբար հենց վաղը կհայտարարվի նշանակման մասին, քանի որ Արթուր Մեսչյանը արդեն համաձայնվել է:   
 
 
Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է։ 2015 թ. հունվարին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետը նույնպես Արթուր Մեսչյանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։
2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ 2012 թ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով, բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի Մատենադարանի նոր մասնաշենքի համար։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր