ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

22 հոկ 2018 20:38

Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները ապրեն մոր հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբված երկվորյակ եղբայրների հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։
Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց դեռ քննարկման հնարավորություն կա:
«Յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Ես դեռ չեմ հանդիպել երեխաների մորը, բայց ամեն ինչ կանեմ, որ նրանք մեծանան մոր հետ։ Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Սոցիալական խնդիրների պատճառով երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարն նկատում է, որ այստեղ պետության կառավարման մեխանիզմների բաց կա: Ըստ նրա՝ սոցիալապես անապահով իրավիճակը շատ հաճախ հասցնում է այդպիսի քայլերի:
«Մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ: Մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իրենց ծնողի հետ և պետք է պաշտպանենք ու աջակցեք ընտանիքին: Չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ մեր քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։ Կառավարության որդեգրած ճանապարհը հենց դա է, որ քաղաքացու սոցիալական իրավիճակը և կացությունն այնպիսի լինի, որ դա որևէ դեպքում չհանդիսանա պատճառ հրաժարվելու երեխաներից»,- նշեց Մանե Թանդիլյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր