Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 հոկ 2018 14:40

Հորոսկոպի 3 նշան, որոնք ամենաշատն են հակված իրենց սիրելիին դավաճանելու

Աստղաբանները պարբերաբար անդրադառնում են հորոսկոպի այս կամ այն նշանի՝ մատնանշելով վերջիններիս բնավորության գծերի յուրահատկությունները։ Այս անգամ էլ հերթը հասել է դավաճաններին։ Պարզվում է՝ կախված հորոսկոպի նշանից՝ կարելի է ասել, թե որքան է հավանականությունը, որ մարդը կդավաճանի իր սիրելիին։
Ահա հորոսկոպի այն երեք նշանները, որոնք, ասում են, ամենաշատն են հակված դավաճանելու իրենց զուգընկերոջը։ 
Կույս
Կույսերից շատերը չեն կարողանում սիրել միայն մեկ մարդու։ Այլ կերպ ասած՝ նրանք կարող են մեկին սիրել ամբողջ կյանքում, սակայն կյանքի ընթացքում պարբերաբար կարճատև հարաբերություններ ունենալ այլոց հետ։ Սա իսկապես տարօրինակ սովորություն է, բայց Կույսերի մեծամասնությունն իսկապես այդպիսին են․ համենայն դեպս, դա են պնդում աստղաբանները։
Խոյ
Խոյը հորոսկոպի ամենահեշտ հրապուրվող նշան է։ Ընդամենը մի քանի քայլ, և Խոյը ձերն է․ արդեն պարզից էլ պարզ է, որ Խոյերը շատ հեշտությամբ են տրվում զգացմունքներին։ Թեև Խոյ տղամարդիկ ավելի շատ են հակված դավաճանելու, կանայք ևս այդքան հետ չեն մնում։
Առյուծ
Տարածված կարծրատիպ կա, թե Առյուծները հավատարիմ և ազնիվ մարդիկ են, որոնց համար սիրած էակին չդավաճանելը անխախտելի սկզբունք է։ Իրականում Առյուծները ևս դավաճանում են, այն էլ՝ բավականին հաճախ։ Փաստորեն, ստացվում է, որ Առյուծների դեպքում ամուր և երկարատև հարաբերությունների կողմնակից լինելու հանգամանքն անգամ չի խանգարում ընկնելու պահի ազդեցության տակ և չդիմանալու մարմնական սիրո գայթակղությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր