«Եթե Փաշինյանն այս հարցը չկարողանա լուծել, ապա Քոչարյանը նրան կուղարկի հավիտենական քաղաքական մոռացության և չգոյության գիրկը»

Փաշինյանը ժողովրդական տրիբուն է, ով սովոր չէ ճակատային կոնֆրոնտացիայի գնալու։ Պարզ է, որ յուրաքանչյուրը մյուսի թույլ կողմերին է հարվածելու։ Փաշինյանը շեշտադրելու է Քոչարյանի՝ հայաստանյան հասարակության մեջ ունեցող ոչ պոպուլյարությունը, իսկ Քոչարյանն էլ իր ողջ քաղաքական ռեսուրսը օգտագործելու է Փաշինյանի ցանկացած քայլը քննադատության թիրախ դարձնելու համար։ Ու չնայած Փաշինյանի իշխանությունը այժմ ամուր է, սակայն դա միանշանակ այլեւս պնդել հնարավոր չէ։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է եւ դրա համարել է նախկին նախագահի փաստաբանները դիմելու են ՄԻԵԴ։
ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների սկանդալային գաղտնալսման ձայնագրության շուրջ իրավիճակը կարող է լինել իրական հնարավորություն Փաշինյանի վարչակազմին հեղինակազրկելու եւ բարեփոխվողՀայաստանի վրա ստվեր նետելու համար։ Հետաքրքրական է այն, որ հիմա հատկապես Քոչարյանն այլեւս կարիք չունի որ այդ գործը փակվի։ Նրան պետք է որ այն ձգձգվի, քանի որ ամենաթանկ ռեսուրսը հիմա Քոչարյանի համար ժամանակն է։ Այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի դարձել վարչապետ նորից, հիմա արդեն օրինական հիմքերով, Քոչարյանը անվտանգության մեջ է։
Արտահերթ ընտրություններին էլ կարծես թե չի հասցնի մասնակցել։ Սակայն Փաշինյանն ունի մեկ գերխնդիր։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Եթե Փաշինյանն այս հարցը չկարողանա լուծել, ապա Քոչարյանը նրան կուղարկի հավիտենական քաղաքական մոռացության եւ չգոյության գիրկը։ Արդեն իսկ նա ակնարկել էր, որ եթե ինքը լիներ իշխանության ղեկին Փաշինյանը ոչ միայն հնարավորություն չէր ունենա այսպես կոչված թավշյա հեղափոխություն անելու, այլ նաեւ առհասարակ քաղաքական գործունեությամբ զբաղվելու։
ՎԵՍՏՆԻԿ ԿԱՎԿԱԶԱ
Ամբողջությամբ՝ hraparak.am-ում: