Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի          «Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ       Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը    

25 հոկ 2018 13:56

Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից

Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգիցՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:   
«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ: 
Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացվեց «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկել հոկտեմբերի 31-ին հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր