Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

26 հոկ 2018 15:44

Ընթացքը վազողինը չէ

Ընթացքը վազողինը չէՆիկոլ Փաշինյանը, կարծում եմ, սխալ կանի, եթե ընտրությունների գնա այս տարվա դեկտեմբերին, այդ դեպքում նա կդառնա բնակչության 50% կազմող անկուսակցական խավի իրավունքների ոտնահարողը, ինչպես նաև իշխանությունը բռնազավթած ոչ լիգիտիմ վարչապետ:
 
Կարծում եմ ճիշտ կլինի, որ նա այս խորհրդարանով նորից ընտրվի վարչապետ, առանց շտապելու կատարի սահմանադրական և ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ապա ընտրությունների գնա թավշյա հեղափոխության տարեդարձի օրը: 
 
Առջևում ունենալով արդեն մեկ տարի վարչապետական երաշխավորված ժամկետ և գառան պես հլու հնազանդ խորհրդարան՝ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխության փառավոր հաղթանակը տոնել գարնանը:
 
Ենթատեքստում նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ քաղաքականություն է ենթադրվում:
Հովիկ Խալիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր