Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 հոկ 2018 14:10

Հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել, երբ երկիրը կլինի ամուր հիմքերի վրա

Հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել, երբ երկիրը կլինի ամուր հիմքերի վրա«Այն բոլոր վարկածները, որ ժամանակին առաջ են քաշվել, ոչ մեկը չի հերքվել՝ առավել ևս ներսի ու դրսի պատվիրատուների վարկածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերը երկրին տված վնասի առումով որոշակի նմանություն ունեն:

««Մարտի 1-ի բացահայտման գործընթացն անհամեմատ ավելի դյուրին է, և ես կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել, երբ երկիրը կլինի ամուր հիմքերի վրա»,- շարունակել է Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արտաքին քաղաքական միջամտության վարկածը հնարավո՞ր է՝ պատգամավորը պատասխանել է, որ այդ վարկածը ստուգելու համար պետք է հարցին շատ լուրջ ու զգույշ «մոտենալ»:

Իսկ թե այսօրվա իշխանությունները կբացահայտե՞ն հոկտեմբերի 27-ի գործը, Արամ Սարգսյանը կարծիք է նկատել է. «Այն սրտացավությունը, որն այսօրվա իշխանությունները ցուցաբերում են մարտի 1-ի գործի բացահայտման համար, նաև իր մեջ զուգահեռներ ունի հոկտեմբերի 27-ի հետ: Կարծում եմ, երբ խաղաղ իրավիճակ լինի, այս իշխանությունները խնդիր կդնեն բացահայտելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր