«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

29 հոկ 2018 10:34

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն արձագանքել է.Երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո, բուժումը եղել է անարդյունավետ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն արձագանքել է.Երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո, բուժումը եղել է անարդյունավետ«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում հոկտեմբերի 17-ին ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ հոկտեմբերի 27-ին: 
Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում ներկայացված գրառումից, որով անդրադարձ է կատարվում  տարածված տեղեկությանը, թե ԲԿ-ում բուժօգնություն ստացող Երևանի բնակիչ, 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենայով, անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի կոմա ախտորոշումով (Գլազգոի սանդղակով 3-4 բալ): Շտապ կատարվել են գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա, և ախտորոշվել է թարախային պնևմոկոկկային մենինգիտ: Երեխան անցկացվել է արհեստական շնչառության, և սկսվել է հզոր հակաբակտերիալ և համալիր բուժում: 
Բուժման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ կոնսիլիումներ Հայաստանի առաջատար մասնագետների` նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների, նեֆրոլոգների մասնակցությամբ: Ընթացքում զարգացել է պոլիօրգան անբավարարություն, և սուր երիկամային անբավարարության պատճառով 6 օրվա ընթացքում անց է կացվել պերիտոնեալ դիալիզ: Չնայած ամբողջ ծավալով կատարված ախտորոշմանը և վիճակին համապատասխան կատարվող արդի համալիր միջոցառումներին՝ բուժումը եղել է անարդյունավետ:
Ամբողջ բուժման ընթացքում բուժող բժիշկների և կոնսուլտանտների կողմից ծնողներին տրվել է մանրամասն բացատրություն երեխայի վիճակի ծայրահեղ ծանրության և սպասվելիք ելքի մասին:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելը երեխան հսկվել է տարբեր բուժ կենտրոններում, իսկ երեխայի մահանալուց հետո ծնողները դիմել են իրավապահ մարմիններին:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժման ընթացքի վերաբերյալ ծնողների կողմից որևէ դժգոհություն չի եղել, ինչի մասին վկայում է հոր մեկնաբանությունը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ – ի ամբողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր