Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել          Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած       Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը    

27 հուն 2026 13:16

Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել

Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվելԱյսօր՝ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և Փամբակ գետում հայտնաբերվել է դի։

Այս պահին փրկարարները փորձում են հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը ու դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է նա հայտնվել գետում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր