Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

29 հոկ 2018 10:50

Սահմանափակեք կապերն Իրանի հետ, եթե ցանկանում եք ԱՄՆ-ն մնա ՀՀ-ի բարեկամը. ամերիկյան վերլուծաբան

Սահմանափակեք կապերն Իրանի հետ, եթե ցանկանում եք ԱՄՆ-ն մնա ՀՀ-ի բարեկամը. ամերիկյան վերլուծաբանԻրանի հետ գործակցության սահմանափակումը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների նախապայման: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան.
«Կարծում եմ, Հայաստանում Բոլթոնն ասել է՝ եթե ցանկանում եք, որ Ամերիկան մնա ձեզ բարեկամ, պետք է սահմանափակեք հարաբերություններն Իրանի հետ»: Վերլուծաբանի խոսքով, Սպիտակ տան վարչակազմը որոշել է կոշտ մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ՝ ստիպելով Թեհրանին հրաժարվել ներկայիս կործանարար քաղաքականությունից.
«Հայաստանն անշուշտ միշտ կհամագործակցի Իրանի հետ, քանի որ նրանք հարեւանների են: Սակայն Հայաստանը չափից ավելի եռանդով էր աջակցում Իրանին դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում»:
Բոլթոնի կողմից Երեւանում ու Բաքվում բարձրացված մյուս կարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, որը բխում է թե՛ հայկական եւ ադրբեջանական կողմերի եւ թե՛ Միացյալ Նահանգների շահերից: Խաղաղ գործընթացի առաջընթացի համատեքստում է Սթիվեն Բլանքը դիտարկում նաեւ ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին զենք վաճառելու հնարավորության վերաբերյալ:
Ջոն Բոլթոնի այցը Հայաստան որպես հնարավոր անհանգստության, սակայն նաեւ՝ նոր հույսի նշան է դիտարկում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Ողջունելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը՝ Բոլթոնը միաժամանակ կոչ արեց խթանել ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ սահմանափակել հարաբերությունները Թեհրանի հետ. «Մենք տեսանք, որ Արցախի կարգավորմանն ավելանում է եւս մի շերտ՝ Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերը»:
Համբարյանի խոսքով, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը գործադրելու է բոլոր ջանքերը՝ որպեսզի Հայաստանն անտեղի չտուժի ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող երկրների դեմ հնարավոր պատժամիջոցների արդյունքում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա այն հնարավոր է միայն ժողովրդավար գործընթացի արդյունքում, համոզված է Արամ Համբարյանը. «Եթե առաջընթացը ձեռք բերվի ժողովրդավար, խաղաղ բանակցություններով, ապա շատ լավ, սակայն, եթե խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնք պահանջում են տարածքային զիջումներ Ադրբեջանի ընդհանուր խոստումների դիմաց, ապա դա անհեռանկարային է»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորությանը, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներին որեւէ օրենք չի արգելում զենք վաճառել Հայաստանին, մինչդեռ, 907 բանաձեւն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին: Սակայն ավելացնում է Համբարյանը, այս ոլորտում պետք է շատ զգույշ գործել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր