Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 հոկ 2018 12:33

Տեսանյութ.Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել

Տեսանյութ.Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անելԱզգային ժողովի արտահերթ նիստում այսօր դարձյալ քննարկման է դրվել Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Նիստին մասնակցում է նաև Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Հարգելով թիմին՝ էսօր բոլորս եկել ենք», – լրագրողներին ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ իր ամբողջ թիմն այսօր այստեղ է, որ «բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեր վրա չդնեն»։ «Մեր խոսքը գործ է եղել, ինչ ասել, այն էլ արել ենք»,- հավելեց նա։
Ծառուկյանը նշեց, որ իրենցից կախված ամեն ինչ անում են։ «Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել։ Մենք մեր խոստումը կատարել ենք»։
Նշենք, որ ԸՕ փոփոխությունների նախագծի նախորդ քննարկման ու քվեարկության ժամանակ, «Ծառուկյան» դաշինքից կային բացականեր, որի վերաբերյալ Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ ամբիոնից պարզաբանումներ ներկայացրեց:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով նոր խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշմանը, հայտնել է, որ դեռ չգիտի նոր խորհրդարանում ընդդիմություն կլինի՞, թե՝ կոալիցիա։
«Ես նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել, ուզում եմ երկիրը զարգանա, որը իմ ժողովուրդn ուզի, ես դրա կողմնակիցն եմ։ Անձնական շահ չունեմ։ Եթե էսօր ամեն մեկը ուզում ա, ժողովրդի անունը օգտագործելով, ի հայտ գա, ապա Ծառուկյանն իր գործով է ապացուցել», - ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Ծառուկյանը նաև հայտնել է, որ նախընտրական ցուցակը գլախվորելու է ինքը:
«Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմելու եմ։ Դեռ մտածում եմ՝ ոնց կազմել, ոնց անել, որ փոփոխություններ լինեն»,- ասել է նա։
Գագիկ Ծառուկյանը հերքում է լուրերը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ազատ արձակելու հարցով միջնորդել է Նիկոլ Փաշինյանին: «Օրենքի, օրինականության առաջ բոլորն են պարտավոր: Ջոնիկ Աբրահամյանին ձերբակալել էին զենքերի համար, ասում էին՝ Մարտի 1-ի զենքերն են: Ճշտել են, որ կապ չունի, ազատ են արձակել»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ծառուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր