Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

29 հոկ 2018 17:05

Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերը

Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերըԵրևանի քաղաքապետի կողմից հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանին ընտրեց Երևանի փոխքաղաքապետերին: Երևանի նոր փոխքաղաքապետերն են Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հայկ Սարգսյանը:
Երևանի ավագանին Հայկ Սարգսյանի օգտին կողմ քվեարկեց 51 կողմ,1 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Սերգեյ Հարությունյանի օգտին կողմ քվեարկեց ավագանու գրանցված 54 անդամներից 49-ը, դեմ՝ 1 ավագանու անդամ և ձեռնպահ 4 անդամ:
Նշենք, որ Սերգեյ Հարությունյանը աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում:
Տիգրան Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց 48 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ արդեն հանձնարարական է տվել ավագանու նիստում քվեարկությունը էլեկտրոնային դարձնելու վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր