Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին          Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..       Շինարարները սպառնում են քանդել գաղութի պատերը, եթե իրենց աշխատավարձը չտան    

30 հոկ 2018 13:29

Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի թիրախն Ադրբեջանն էր.ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշումներ է գործադրել

Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի թիրախն Ադրբեջանն էր.ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշումներ է գործադրելԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր, որովհետև, ըստ էության, Վրաստանի պարագայում ամեն ինչ հստակ է, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմը դեռևս հստակ դիրքորոշում չունի, իսկ Ադրբեջանի հետ կապված Միացյալ Նահանգները ծրագրեր ունեն հատկապես Իրանի վրա ճնշումներ գործադրելու տեսանկյունից»,- ասաց Սաֆրաստյանը:
Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ-ն փորձելու է Ադրբեջանի միջոցով սահմանափակել Իրանի հնարավորությունները:
«Կարծում եմ, Բոլթոնի այցի ընթացքում ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինիս միջոցով սահմանափակի Իրանի հնարավորությունները, քանի որ Ադրբեջանը Իրանի հետ ռազմավարական ծրագրեր է իրականացնում»,- նշեց քաղաքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն քաղաքականությունը չի վարի Հայաստանի պարագայում, որովհետև Հայաստանի ու Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ին այդքան էլ չեն հետաքրքրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր