Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

30 հոկ 2018 15:51

Տեսանյութ ՀՀԿ-ից կարծեցյալ դուրս եկածներից կարելի է հասկանալ, որ միայն ՀՅԴ-ում չէ թեզը, թե նախկին դաշնակցականներ չեն լինում

Տեսանյութ ՀՀԿ-ից կարծեցյալ դուրս եկածներից կարելի է հասկանալ, որ միայն ՀՅԴ-ում չէ թեզը, թե նախկին դաշնակցականներ չեն լինումՀայացք մամուլի ակումբում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազայանը և ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունման, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և սպասվող քաղաքական զարգացումների մասին:
 
Անդրադառնալով ԱԺ կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունմանը Սերգեյ Բագրատյանը նշեց.  «Պետք է վերլուծել և հասկանալ՝ սա ում շահերն էր սպասարկում։ Ենթադրելի է, որ ՀՀԿ-ի, որովհետև երեկ քվեարկությանը չներկայացած, ՀՀԿ-ից կարծեցյալ դուրս եկածներից կարելի է հասկանալ, որ միայն ՀՅԴ-ում չէ թեզը, թե նախկին դաշնակցականներ չեն լինում, նախկին ՀՀԿ-ականներ ևս։ ՀՅԴ-ն աշխատելու է բոլոր հնարավոր տարբերակներով, ՀՀԿ-ն չի խորշելու նաև ֆինանսներ կիրառել։ Չի բացառվում, որ այս ընտրությանը նրանք լուրջ մոբիլիզացիա ձեռնարկեն, նրանք կարող են օգտվել առիթից, սակայն ԲՀԿ-ն և մյուս ուժերը կգտնեն հակաթույնը։ Պետք չէ թույլ տալ, որ ՀՀԿ-ն հույսեր փայփայի: ՀՀԿ-ն այլևս չպետք  լինի ԱԺ-ում, եթե նրանք շարունակելու են այս ոճով աշխատել»,- ասաց պատգամավորը։
 
Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ Դաշնակցության վարքը մի փոքր անհասկանալի էր. «Նոր օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ էր ստեղծում ՀՅԴ-ի համար՝ խորհրդարանում հայտնվելու։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը կփորձի օգտագործել իր քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները և նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել ու ԱԺ-ում ներկայություն ունենալ։ Նրանք նաև զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել։ Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է հնարավորինն անի՝ հատնաբերելու նմանատիպ օջախները՝ հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Սա ազգային հավատարմության խնդիր է, հետևաբար անվտանգության մարմինները ինչ-ինչ միտումների դեմն առնելու համար պետք է այսօրվանից աշխատանքներ իրականացնեն»,- ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավորը։
 
Ինչ վերաբերում է վաղը ԱԺ արտահերթ նիստում համաներման մասին օրինագծի տապալմանը՝ Հովիկ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն նման բան չի անի, դա պոպուլիստական, պարզագույն վիճակ է. «Ինչո՞վ պետք է հիմնավորեն, արգումենտացիա բերելը դժվար կլինի, նրանք կդժվարանան»։
Սերգեյ Բագրատյանն իր հերթին նշեց, որ եթե կառավարությունը չպնդի իր որոշումը, միգուցե ՀՀԿ-ն օգտվի իր իրավունքից և դեմ քվեարկի։
 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր