Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

31 հոկ 2018 16:54

Զաքիր Հասանովի մասնակցությամբ խոշոր զորավարժություն՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում

Զաքիր Հասանովի մասնակցությամբ խոշոր զորավարժություն՝ Նախիջևանի առանձին համազորային բանակումՆախիջևանում անկացվել է բանակի և ուժային այլ կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ խոշոր զորավարժություն: Վարժանքներին ներգրավվել են ՀՕՊ և ավիացիոն միջոցներ, հրետանի: Վարժանքներին հետևել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Վարժանքների մասին հայտնում է Նախիջևանի պետական լրատվական գործակալությունը:
Ներգրավվել են Առանձին համազորային բանակի, Նախիջևանի սահմանապահ դիվիզիայի, ներքին զորքերի գնդի, պետանվտանգության ծառայության և ԱԻՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները: Ըստ ադրբեջանական կողմի՝ մասնակցել է ընդհանուր հազարից ավելի մարդ, ինչը զգալի թիվ է հատուկջոկատայինների համար:
Բացի նշյալից, ներգրավվել են նաև 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից ավելի ՀՕՊ միջոց, շուրջ 40 միավոր հրետանի, 10-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ՍՈւ-25 գրահոչներ, Մի-35 հարվածային ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:
Զորավարժությունը ընթացել է պաշտպանողական սցենարով: Ըստ դրա.
• Բանակի հատուկջոկատայինները այլ ստորաբաժանումների հետ համատեղ տալիս են հակահարված և կազմակերպում լեռնանցքների պաշտպանությունը, խոցում կարևոր օբյեկտները և հակառակորդից խլում զինտեխնիկա:
• Պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները հայտնաբերում են հակառոկորդի դիվերսիոն խմբերը, լիկվիդացնում և կանխում հնարավոր սաբոտաժը:
• Պետական սահմանապահ ծառայության հատուկջոկատայինները ոչնչացնում են հակառակորդի շարասյունը, իսկ սահմանապահները կազմակերպում են սահմանի անվտանգությունը (Թուրքիա, Իրան):
• Ներքին զորքերի հատուկջոկատայինները կանխում են սեփական ՀՕՊ միջոցների դեմ հակառակորդի հարձակումը՝ ոչնչացնելով ուղղաթիռից իջեցված դեսանտը:
• ԱԻՆ հատուկ նշանակության ուժերը կազմակերպում են չպայթած զինամթերքի լիկվիդացում, դժվարհասանելի տեղանքում սեփական ստորաբաժանումներին զենք-զինամթերքի սնուցում և վիրավորների տարհանում:
Հատկանշական է, որ զորավարժություններից առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Նախիջևանում բանակում կայացել էր հատուկջոկատայիննյերի համար հետախուզական և լեռնային պատրաստության պաևապմունքների ավարտական արարողություն, որին մասնակցում էին նաև Թուրքիայից եկած զինվորականներ:
Նշենք, որ զուգահեռ զորավարժություն է եղել նաև Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսում: Ի տարբերություն Նախիջևանի՝ այնտեղ դրանք ընթացել են հարձակողական սցենարով:
***
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժություններ են անցկացվել երկրի ԶՈւ բանակային միավորումներից մեկում: Զորավարժությանը ներգրավվել են զորային ավիացիա, մոտոհրաձգային ստորաբաժանումներ:
Զորավարժությանը ներգրավվել են Դ-20, Դ-30 հաուբիցներ, 120 մմ տրամաչափի «Սանի» ականանետեր, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, Մի-35 և Մի-8/17 ուղղաթիռներ:
Դատելով հրապարակումից՝ զորավարժությունը ընթացել է հարձակողական սցենարով, ըստ որի՝ հրետանային պատրաստությունից հետո տանկային ստորաբաժանումները հետևակի մարտական մեքենաների հետ միասին անցնում են գրոհի՝ ճակատի երկայնքով:
Աղբյուրը՝ Razm.info

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր