Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք          Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից       Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել    

01 նոյ 2018 13:19

Սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չպիտի լինի.Նպաստներն ու թոշակները միանգամից կբարձրանան 10.000 դրամով

Սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չպիտի լինի.Նպաստներն ու թոշակները միանգամից կբարձրանան 10.000 դրամովՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցին. «ՀՀ-ում այլևս չպետք է լինի պարենային գծից ներքև թոշակառու կամ նպաստառու: Մինչև էսօր ունենք 21 հազար թոշակառու ու 63 հազար նպաստառու, որոնց ստացածը ցածր է պարենային գծից: Որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի կատեգորիայում գտնվողների նպաստներն ու թոշակները միանգամից բարձրացնել 10 հազարով, որպեսզի պարենային գծից էս կողմ չլինեն, որպեսզի ՀՀ-ում, կներեք բառի համար, սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չլինի: Չի նշանակում, թե սա բավարար է, բայց առնվազն ապահովում ենք, որպեսզի նրանց ստացած ամսական եկամուտը երաշխավորված բարձր լինի պարենային գծից»,- հայտարարեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր