Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 նոյ 2018 13:59

Կբարձրանան 350 հազար մարդու աշխատավարձ և 85 հազար մարդու թոշակ. Նիկոլ Փաշինյան

Կբարձրանան 350 հազար մարդու աշխատավարձ և 85 հազար մարդու թոշակ. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ:
«Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ: Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում: Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ Հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նա հավելեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ևս ավելանալու են:
«2019թ. կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու: Այսինքն, մենք այդ մարդկանց մինչև հիմա թոշակը և նպաստը տալիս էինք՝ լավ իմանալով, որ դա չի բավարարելու, որպեսզի նրանք իրենց նվազագույն սննդամթերքն ապահովեն: Մենք այս տարի միանգամից 85 հազար մարդու թոշակ 10 հազար դրամով բարձրացնում ենք: Եվ մենք այս գործընթացը շարունակելու ենք, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձերը բարձրացվելու ենշ: Այդ գործընթացն արդեն այսօր տեղի է ունենում»,- եզրափակեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր