Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 նոյ 2018 15:10

Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան

Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենանՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց`կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը. իրենք քաղաքացիներին քաջալերելու են, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, հավատան, որ կարող են արդյունք ստեղծել: Կառավարության ղեկավարն ասաց, որ պետք է կոչ անեն` քաղաքացիներն իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն, այլ քայլեր անեն այդ վիճակը հաղթահարելու համար: Փաշինյանն ասաց, որ աշխատանքը խրախուսելու քաղաքականությանը զուգահեռ` իրենք նաև լրջագույն սոցիալական ծրագրեր են իրականացնում հենց 2019 թ. բյուջեով:
«Մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ ՀՀ-ում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, 2019 թ.-ից կստանան այնպիսի թոշակ, որ մենք համոզված լինենք` նրանք առնվազն իրենց հաց, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում իրենք արդեն իսկ բարձրացրել են 6000 քաղաքացու աշխատավարձերը`այդ ընթացքում տարեկան 14 մլրդ դրամ թողնելով շրջանառության մեջ: Նա հայտնեց, որ եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում էլ, ըստ էության, ավելանալու են մոտ 70 հազար քաղաքացիների եկամուտները: Փաշինյանը հիշեցրեց` որոշում է կայացվել, և 2019 թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը: Սրանք, ըստ Փաշինյանի, կարևոր ցուցանիշներ են` ընդգծելու համար, որ իրենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ են գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր