Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

02 նոյ 2018 13:26

ՊԵԿ-ում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցողներին.Մենք իրենց առոք-փառոք կուղարկենք

ՊԵԿ-ում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցողներին.Մենք իրենց  առոք-փառոք կուղարկենքՊետեկամուտների կոմիտեում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին, որոնք այլևս ունակ չեն նոր արժեք ստեղծել ու այլևս անկարող են իրենց փորձը փոխանցել։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։
Անանյանը նշեց, որ իրենց արդեն հայտարարել են 6 վարչություններում կառուցվածքային փոփոխությունների մասին, ու այդ փոփոխությունները լինելու են արմատական։

«Մենք իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն, oրինակ՝ դա մի քայլ։ Երկրորդ՝ այն մարդիկ, ովքեր ունեն 10 տարվա աշխատանքային փորձ, բայց դեռևս ունեն փորձ փոխանցելու հնարավարություն, վերջերս մեր համակարգում ընդունված բազմաթիվ երիտասարդներին պետք է սովորեցնեն, թե հարկ վճարող և հարկային մարմին հարաբերությունները ինչպես են եղել պատմականորեն և ինչ ենք տեսնում ապագայում»,- փորձառու աշխատողներին հեռացնելու մասին հայտարարեց Անանյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր