Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

02 նոյ 2018 15:05

«Եթե ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների իրավահաջորդներն առարկեն, «Սասնա ծռերը» չեն համաներվի». Արտակ Զեյնալյան

«Եթե ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների իրավահաջորդներն առարկեն, «Սասնա ծռերը» չեն համաներվի». Արտակ Զեյնալյան« 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ համաներումը արտառոց չէ, նմանօրինակ համաներում է կիրառվել է նաեւ «Մարտի մեկի» գործով մեղադրյալների հանդեպ: 1996թ. իշխանափոխությունից հետո եւս բանտերից ազատում եղավ: Այսինքն, սա նորություն չէ»,-  լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց  ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հարազատների՝ համաներման առնչությամբ դժգոհություններին, Արտակ Զեյնալյանն ընդգծեց. «Փորձել ենք հավասարակշռությունը պահպանել: Նախատեսել ենք նաեւ զոհվածների իրավահաջորդների, պատանդառվածների եւ ֆիզիկական վնաս կրածների իրավունքների պաշտպանություն: Եթե նրանք առարկեն, այս համաներումը չի կիրառվի: Նրանց իրավունքները չենք կարող անտեսել»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր