Թեժ մրցակցություն է սպասվում . «Հրապարակ»          Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»       Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»    

02 նոյ 2018 18:00

Թուրքիան կրկին նախապայմաններ է դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է իբր «օկուպացված» ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։
Թուրքիան կրկին հակադրվել է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել էին ամերիկյան միջնորդությամբ և ուղղված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն։
Իր կողմից Հայաստանը հրաժարվել էր Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման առաջադրելուց, սակայն նույնիսկ այդ պարագայում թուրքական կողմը կամք չի դրսևորում երկու երկրների միջև կապ ստեղծելու և սահմանը բացելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր