Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

05 նոյ 2018 14:50

ID-քարտերը կուտակային կդառնան. կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի

ID-քարտերը կուտակային կդառնան. կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվիՀարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback): ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշել է, որ 18-65 տարեկան ID քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները համակարգի ներդրման առաջին տարում հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում 3%-ը, և այդպես շարունակ:
Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:
«Երբ քաղաքացին գնա հաց գնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց գործարքի գումարը կգրանցվի»,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ համակարգը ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր