Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

05 նոյ 2018 16:48

Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտնեց Լիլիթ Մակունցը:
«Ռեյտինգային կարգով մասնակցելու եմ ընտրություններին Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում, իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով կորոշենք, թե ինչ ենք անելու: Մեր շեշտադրումն այն է, որ ունենանք, թե լավ կառավարություն, թե լավ խորհրդարան»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցել է նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, որպեսզի ամրագրի իր պաշտոնական կարգավիճակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր