Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 նոյ 2018 12:54

Մայքլ Ջեքսոնի դամբարանը դատարկ է, նրա անունով գրություն չկա

Մայքլ Ջեքսոնի դամբարանը դատարկ է, նրա  անունով գրություն չկաՓոփ երաժշտության արքայի երկրպագուները սոցցանցերում քննարկում են իրենց կուռքի դամբարանի տեսանյութը, որը նկարահանել էր նրա զարմուհի Լաթոիեյը դեռևս հունիսի 25-ին՝ երգչի ծննդյան օրը։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

Հրապարակման հեղինակի կարծիքով՝ դամբարանի վրա Ջեքսոնի անունով գրության բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ այնտեղ չկա նաև նրա մարմինը։

Տեսանյութի մեկնաբանությունները կասկած չեն թողնում այն բանում, որ այդ տեսությունը միանգամայն տարածված է երգչի երկրպագուների շրջանում։ «Դուք ճիշտ եք․ եթե նա այստեղ է թաղված, ինչո՞ւ մինչև հիմա չկա գրություն։ Ես հավատում են, որ նա ողջ է»,- գրում են նրանք։
Ջեքսոնի կենդանության վերաբերյալ նշաններից մեկը նրա երկրպագուները համարում են տարբեր փաստաթղթերում անհամապատասխանությունները, մասնավորապես՝ երգչի մահվան վերաբերյալ վավերագրության բացակայությունը ոստիկանական տեղեկատվական բազայում և մահվան վկայականում գրանցված սխալները։
Մայքլ Ջեքսոնի դամբարանը դատարկ է, նրա  անունով գրություն չկա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր