Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ       Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ    

29 սեպ 2021 15:50

Շուշան Դանիելյանը դիտողություն է արել Առողջապահության նախարարությանը.Հայկոն պատվաստված չի եղել

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը դիտողություն է արել Առողջապահության նախարարությանը՝ տարածած հաղորդագրության համար, որով շեշտվում էր՝ երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: 

«Չգիտեմ՝ թե ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը․․․այնուամենայնիվ, եթե ուզում եք իմանաք ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք !!!
Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստած չի եղել․․․
Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․»: 
 
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացրել էր, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր