Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 նոյ 2018 12:39

«Ոնց ասում եմ, այնպես էլ արա, քննիչը ես եմ, ես գիտեմ».ահազանգ՝ քննիչի գործողությունների դեմ

«Ոնց ասում եմ, այնպես էլ արա, քննիչը ես եմ, ես գիտեմ».ահազանգ՝ քննիչի գործողությունների դեմՆոյեմբերի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավանի բնակիչ Սուսաննա Բարոյանը եւ հայտնել, որ քննիչ Էդուարդ Պողոսյանը, որը իրեն 2018թ. սեպտեմբերի 3-ին ձերբակալել է, Աբովյան ՔԿՀ-ից վերադառնալուց հետո հետապնդում է իրեն, անընդհատ զանգահարում, պահանջում անձնագիրը՝ պատճառաբանելով, թե այն պետք է մնա իրենց մոտ:
Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Սուսաննա Բարոյանի փոխանցմամբ՝ քննիչը նաեւ սպառնում է, որ իր ասածները չանելու դեպքում նրան կձերբակալի եւ հոգեբուժարան կուղարկի:

Իր դիմումում նա հայտնել է, որ 2010թ.-ից մինչ օրս նման նախադեպեր եղել են:
Համաձայն Սուսաննա Բարոյանի դիմումի՝ երեկ առավոտյան եւս քննիչը զանգել է եւ ասել. «Այսօր քո ուրախության ու ազատության վերջին օրն է», որից հետո մեծ թվով ոստիկաններ են եկել իր տան մոտ եւ սկսել թակել դուռը, եւ նա, վախենալով, որ բերման կենթարկեն, փախել է տնից:
Սուսաննա Բարոյանը հայտնել է, որ իր ընտանիքը հետապնդումների է ենթարկվում, բնակարանը ապօրինի կալանքի տակ է, եւ երբ նա այդ հարցը բարձրացնում է, սպառնում են ձերբակալել ու հոգեբուժարան ուղարկել:
Քաղաքացին նույնաբովանդակ ահազանգ էր տվել նաեւ նախորդ օրը: Նա հայտնել էր, որ նույն քննիչը փողոցում հանդիպել է իրեն եւ ասել, որ գործը փակված չէ, եւ պետք է միասին Վանաձոր գնան այդ հարցով: Երբ Սուսաննա Բարոյանը պահանջել է պատշաճ ձեւով ծանուցել իրեն, քննիչը սպառնացել է, որ կխփի եւ ասել. «Ոնց ասում եմ, այնպես էլ արա, քննիչը ես եմ, ես գիտեմ»:
Այդ մասին Սուսաննա Բարոյանը ահազանգել է նաեւ Ոստիկանության թեժ գիծ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր