Ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է.Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում          Ռուսաստանը «ստանում է» Ղարաբաղը Ղրիմում.Ղրիմի բռնակցումը Արցախում Հայաստանի դեմ արշավի «սկիզբն» էր       Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը (հատված ֆիլմից)    

10 նոյ 2018 10:35

«Առավոտ»․ Արդյոք պե՞տք է պատրանքներով ապրող այդ մարդկանց «ամբոխ» անվանել

«Առավոտ»․ Արդյոք պե՞տք է պատրանքներով ապրող այդ մարդկանց «ամբոխ» անվանելԱռավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս հաճախ եմ նկատում, որ սեփական, ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ չեն ցանկանում իրենց տեսակետը հրապարակավ արտահայտել: «Վախենում եմ, որ ամբոխը վրա կտա»,- արդարանում են նրանք: «Ամբոխը» տվյալ դեպքում համացանցային տարածքում է և միահամուռ կերպով հարձակվում է, պիտակավորում է այն մարդուն, որը թեկուզ կես միլիմետր շեղվում է «ուղղափառ-հեղափոխական» դոգմաներից: Բայց ես լռելու այդ հիմնավորումը չեմ ընդունում: Ավելին՝ ինձ համար «ամբոխ» հասկացությունը գոյություն չունի: Կան անհատներ, որոնք ունեն իրենց տեսակետները, մոտեցումները՝ սեփական կրթական մակարդակի և արժեքային համակարգի շրջանակներում: Մարդիկ կարող են սխալվել, կարող են պատրանքներ ունենալ, այդ թվում նաև՝ զանգվածային: Օրինակ՝ «Հայաստանը բավականաչափ էլեկտրաէներգիա էր արտադրում, բայց Լևոնը հոսանքը «զեմլյա» էր տալիս, որպեսզի ժողովրդին չտա ու նրան ցրտի-մթի մեջ պահի»: Քանի՞ տասնյակ հազար մարդ էր հավատում այդ հեքիաթին: Այն փաստը, որ դա առասպել է, դեռ չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը որպես նախագահ ոչ մի դատապարտելի քայլ չի արել, բայց այս մի մեղադրանքը սուտ է, անհեթեթ, ֆիզիկայի օրենքներին հակասող: Սակայն մարդիկ ուզում էին դրան հավատալ, որովհետև պահանջարկ ունեին ինչ-որ մեկին անձնապես պատասխանատու ճանաչելու՝ իրենց մրսելու և խավարի մեջ նստելու համար: Արդյոք պե՞տք է պատրանքներով ապրող այդ մարդկանց «ամբոխ» անվանել: Ինձ թվում է՝ դա սխալ է: Կամ՝ «Սաշիկը սաղ բիզնեսների մեջ 50 տոկոսով մտնում էր»: Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը: Եթե գործարարը Սաշիկի պատճառով կորցրել է իր կարողության կեսը, ապա նա առնվազն անմեղսունակ պետք է լինի, որ չօգտվի հեղափոխության ընձեռած հնարավորությունից և չփորձի վերադարձնել իր կորցրածը: Դա չի նշանակում, որ տվյալ անձնավորությունը օրինական ձևով է հարստացել, բայց կոնկրետ այս՝ «50 տոկոսի պատմության» որևէ փաստացի ապացույց առայժմ չի ներկայացվել: Քանի որ այս մի հեքիաթը (ի տարբերություն առաջին նախագահի «զեմլյա տալու» առասպելի) համեմատաբար թարմ է, հավանաբար կգտնվեն ինձ հետ վիճողներ, գուցե՝ ինձ պիտակավորողներ: Ի՞նչ է, նրանց ամբոխ անվանեմ ու լռե՞մ: Կարծում եմ՝ այդպես պետք չէ վարվել: Ոչ վախենալ է պետք հասարակական կարծիքից, ոչ էլ վեճի բռնվել դրա կրողների հետ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր