Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

10 նոյ 2018 13:53

Երիկամային անբավարարություն ունեցող 18-ամյա տղային հանձնաժողովը ճանաչել է պիտանի ծառայությանը

Երիկամային անբավարարություն ունեցող 18-ամյա տղային հանձնաժողովը ճանաչել է պիտանի ծառայությանըԵրիկամային անբավարարություն ունեցող 18-ամյա տղային հանձնաժողովը ճանաչել է պիտանի ծառայությանը եւ նրան զորակոչել, որտեղ տղայի վիճակը կտուկ վատացել է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում որպես թերապևտ ընդգրկված, փորձագետ-բժիշկ Նինա Հարությունյանին։ 

Թերապեւտը ՀՀ պաշտպանության նախարարի 08.04.2013թ. թիվ 410 հրամանով հաստատված «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի» համաձայն' քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ անհատական գնահատման կարգով իրավասու է եղել որոշել նրանց առողջական վիճակը և զինվորական ծառայությանը պիտանելիության մասին տալ եզրակացություն, որի հիմքով զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովը կայացրել է որոշումներ։

2016թ. ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլում զննել է զորակոչիկի տարիքի հասած Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Վիգեն Գրիզորյանին ,ով «Քթի միջնապատի ծռվածություն, խրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» հիվանդության հետ կապված «էրեբունի» բժշկական կենտրոնում 2016 թվականի մարտին վիրահատվել էր, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել էր «Սուր երիկամային անբավարարություն»։

Առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, էպիկրիզը ներկայացված է եղել Մասիսի զինկոմիսարիատ, կցվել բժշկական հանձնաժողովին ներկայացված Վիգեն Գրիզորյանի անձնական գործում, սակայն թերապեւտը հարկ չի համարել դրանք պատշաճ զննել, Վիգեն Գրիզորյանին լրացուցիչ բժշկական հետազոտման ուղարկել ու բավարարվելով միայն զորակոչի նախապատրաստական փուլում կատարված զննության տվյալներով, տղային պիտանի է ճանաչել զինվորական ծառայությանը։ Թեեւ հաշվի պաշտպանության նախարարի 08.04.2013թ. թիվ 410 հրամանի 2-րդ հավելվածի 31- րդ հոդվածի և նույն հրամանի 31Բ հոդվածի առաջին սյունակի պահանջների համաձայն Վիգեն Գրիգորյանը՝ 2016թ. ձմեռային զորակոչին պետք է ճանաչվեր ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ։

Տղան 18.01.2017թ. զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, սակայն առողջական խնդիրներն անմիջապես իրենց մասին հիշեցրել են ու ավելի խորացել, որի արդյունքում 28.06.2017թ. ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 1745 որոշմամբ «Վիճակ տարած միջին ծանրության հեմոլիտիկ- ուռեմիկ համախտանիշից հետո (տարած սուր երիկամային անբավարարություն մարտ 2016թ.)» ախտորոշմամբ ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ և զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

Թերապեւտ Նինա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր