Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 նոյ 2018 14:35

Դատվածություն ունեցող անձինք գրավատներում, վճարահաշվարկային կազմակեպություններում չեն զբաղեցնի ղեկավար պաշտոններ

Դատվածություն ունեցող անձինք գրավատներում, վճարահաշվարկային կազմակեպություններում չեն զբաղեցնի ղեկավար պաշտոններԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծ, որով նախատեսված է բացառել դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցությունը կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը:
Նախագիծն ընդունվեց նոյեմբերի 12-ի ԱԺ հանձնաժողովի նիստում, այն երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ։
«Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱՆԻՎԱԼ-ի (Եվրախորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնախումբ-խմբ.) կողմից երկրի գնահատման արդյունքում տրված հանձնարարականներով և ձեռք բերված պայմանավորվածություններով: Կան որոշ դրույթներ, որոնք Բանկային գործունեության  մասին օրենքով ամրագրված են, սակայն լիցենզավորված գործունեություն պահանջող սուբյեկտներում այդ պահանջը չկա: Հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս պետք է բացառվի օրենքով: Սա միջազգային պրակտիկայում ընդունված հստակ դրույթ է փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով: Մեզ մոտ, ըստ էության, ոչ բոլոր օրենքներում է այս դրույթը ապահովված: Առաջարկվող կարգավորման արդյունքում դատվածություն ունեցող անձինք չեն զբաղեցնի գրավատան, վճարահաշվարկային կազմակեպություններում ղեկավար պաշտոններ»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ փոփոխությունները նպատակ ունեն ներդաշնակեցնել օրենսդրական դաշտը: Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում որևէ փոփոխություն չի առաջարկվել:
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն ստացան, և այն երկրորդ ընթերցման ռեժիմով պետք է ներկայացնեն լիագումար նիստերի օրակարգ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր