Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»    

13 նոյ 2018 20:45

Բացահայտվել է «ձկից հղիացած» աղջկա առեղծվածը

Բացահայտվել է «ձկից հղիացած» աղջկա առեղծվածըՖիլիպիններում տեղաբնակները հայտարարել են, որ տեղացի աղջիկներից մեկը հղիացել է ձկից՝ գրում է GMA News-ը։
17-ամյա Քիմբերլիի որովայնը 7 ամսվա ընթացքում այնքան է մեծացել, որ նրա քաշը ավելացել է 10 կիլոգրամով։ Աղջիկը վստահեցնում է, որ հղի չէ։ Տեղի բնակիչները պնդում են, որ աղջիկը խախտել է ավանդույթը և լողացել է օվկիանոսում դաշտանի կամ դրան հաջորդող հինգ օրերի ընթացքում։ Հին հավատալիքի համաձայն՝ այդ ժամանակ չի կարելի ջուրը մտնել․ դա կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ կամ գրավել գիշատիչ ձկներին և ութոտնուկներին։
Քիմբերլիի ծնողները նրան տարել են ուլտրաձայնային հետազոտության, և պարզվել է, որ աղջիկը ձվարանի կիստա ունի։ Սակայն գյուղի բնակիչները,նայելով լուսանկարին, այնտեղ ձկան պատկեր են տեսել և լուրեր տարածել, թե աղջիկը հղի է ձկից՝ չնայած բժիշկների հրապարակային հավաստիացումներին, որ ձուկը չի կարող ապրել մարդու որովայնում։
Այժմ աղջկա ծնողները գումար են հավաքում նրան վիրահատելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր